Բավ է պառակտվել
22-08-2015 14:47

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական բաժնից: Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևանում օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-26-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 22-ի ցերեկը սպասվում է +34-ից +36, երեկոյան՝ + 30-ից +32, օգոստոսի 23-ի գիշերը՝ +16-ից +18 աստիճան տաքություն: