Բավ է պառակտվել
04-04-2015 14:10

29-ամյա քաղաքացին դուրս է բերվել գետից

Այսօր՝ ժամը 11.35-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում` գետում, քաղաքացի է գտնվում, ով օգնություն է կանչում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել է «1-03»ծառայությունը: Փրկարարները գետից դուրս են բերել Ն. Բ.-ին (ծնվ. 1986թ.), ում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: