Բավ է պառակտվել
03-04-2015 15:01

Հայաստանում քննիչը ձերբակալվել է դրամաշորթության համար

Ըստ կազմակերպված հանցագործության հետ պայքարի գլխավոր վարչությունից ստացած նյութերի՝ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի, 3 մասի, 1 կետի հատկանիշներով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախնական քննության արդյունքում հույժ կարևոր գործերով քննիչ Արմեն Ս.-ն ձերբակալվել է առանձնապես խոշոր գումար շորթելու և կաշառք ստանալու համար: Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ 2014 թվականի ապրիլի վերջին քննիչը պահանջել է 826 հազար դրամ ($2 հազար) քրեական գործով անցնող Կարապետ Մ.-ի և նրա ընկերնեկ Միսակ Ս.-ի և ոմն Ռոբերտի նկատմամբ որպես խափանման միջոց չմեկնելու ստորագրությունը ընտրելու համար: Քննիչին հաջողվեց ստանալ գումարի մի մասը վերը նշված անձանց ծնողներից: Քննությունը շարունակվում է: