Բավ է պառակտվել
18-07-2015 12:15

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, մյուս օրերին` կբարձրանա

Հանրապետության տարածքում հուլիսի 18-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 22-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 1-2 աստիճանով, 21-22-ին նույնքանով կբարձրանա: Երևանում հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: