Բավ է պառակտվել
05-06-2015 08:39

Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հունիսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-ին էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Երևանում` հունիսի 5-ի օրվա երկրորդ կեսին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 6-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: