Բավ է պառակտվել
15-06-2015 10:24

Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշերի օրն է

Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշերի օրն է։ 1991 թվականին հռչակված Հայասատնի երրորդ հանրապետությունը ժառանգեց ու ընդունեց 1918 թվականի մայիսի 18-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ ՀՀ զինանշանի հեղինակները Ալեքսանդր Թամանյանն ու Հակոբ Կոջոյանն են: Հայոց զինաշանի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Զինանշանի կենտրոնում ՝ վահանի վրա պատկերված են պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ ՀՀ զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, Հայաստանի թագավորություններինը՝ կարմիր և կապույտ, վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն է։ Նշված գույները խորհրդանշում է ՀՀ դրոշի գույները: Հայոց եռագույնի երեք երանգներից կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը հայի արարչական տաղանդի և աշխատասիրության խորհրդանիշն է։ ՀՀ գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ընդունեց երկրի օրհներգը` խոսքերը Միքայել Նալբանդյանի և երաժշտությունը` Բարսեղ Կանաչյանի: