Բավ է պառակտվել
06-05-2015 14:45

Հայաստանում մեծ թափով կնշեն Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակը

Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի  70-ամյակի կապակցությամբ Հայաստանում կանցնեն մի շարք միջոցառումներ: Ինչպես հայտնեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի մամլո քարտուղար Լիանա Ազոյանը, մայիսի  6-ին,  15.00-ին, Տուրիզմի հայկական ինստիտուտում (Երբ Քոչարի փող.12/1) տեղի կունենա «Միասնության շնորհիվ ձեռք բերված հաղթանակ» խորագրով Հաղթանակի  70-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին կներկայացվեն ՀՀ ՊՆ«Մայր Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանի, «Ստալինգրադի ճակատամարտ» պատմական թանգարան-արգելոցի, Մեծ Հայրենական պատերազմի Բելառուսի պատմության պետական թանգարանի ցուցանմուշները: Մայիսի  8-ին,  11:00-ին, ամենամյա ավանդույթի համաձայն, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ հուշարձան աղբյուրների մոտ, ի հիշատակ Սովետական Միության երիտասարդ հերոսների կանցնի Մեծ Հաղթանակին նվիրված տոնակատարությունը: Մայիսի 9-ին,  14:00-ին Առնո Բաբաջանյանի անվան Ֆիլարմոնիկ համերգասրահում տեղի կունենա Մեծ Հաղթանակի 70-ամյակին նվիրված Երկրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնի «Ռուսաստանի գլխավոր երգերը» խորագրով գալա-համերգը: