Բավ է պառակտվել
24-10-2015 08:53

Հայաստանում կտրուկ կցրտի

Հանգստյան օրերին Հայաստանում եղանակը կտաքանա, սակայն հաջորդ շաբաթվանից սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, հայտնում է Հայպետհիդրոմետկենտրոնը։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-25-ը կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, իսկ հոկտեմբերի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։ Հայաստանում հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 26-ին հանրապետության շատ վայրերում կանխատեսվում է անձրև և ամպրոպ։ Երևանում հոկտեմբերի 22-25-ը կլինի առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 26-ին օդերևութաբանները կանխատեսում են անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 16-18 մ/վ արագությամբ։ Ինչպես  հայտնեց Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանի քաղաքաներում ձյան վտանգ չկա։ «Իհարկե, ջերմաստիճանը կնվազի, սակայն չի հասնի այն կետին, որ ձյուն տեղա։ Ձյուն է սպասվում Հայաստանի լեռնային շրջաններում, սակայն ոչ քաղաքներում և գյուղերում։ Ձյուն կգա ծովի մակարդակից 2500 կմ և ավելի բարձրության վրա, որտեղ բնակավայրեր չկան», – ասաց Սուրենյանը։v