12-05-2015 13:07

Հայաստանում թռչնագրիպի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են սկսվել

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում թռչնագրիպի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են սկսվել` հաշվի առնելով Թուրքիայում գրանցված թռչնագրիպի վիրուսը: «Թուրքիայում սա հայտնաբերված երկրորդ դեպքն է արդեն, իսկ մայիսի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության վարչության հետ խորհրդակցություն է անցկացվել և կազմվել է նախապատրաստական միջոցառումների ցանկը»,-նշեց բանախոսն ու հավելոց, որ ամենայն հավանականությամբ, կանցնեն թռչունների պահվածքի փակ արտադրական ցիկլին»,- ասաց նա: Ս. Ստեփանյանը ասաց, որ Թուրքիայից թռչնամիս և ձու Հայաստան չի ներկրվում, բացառությամբ  մեկօրական բրոյլեր մսատու ցեղի ճտերի, որի ներկրումը դադարեցվել է, սակայն դա չի նշանակում, որ երկիրն ապահովագրված է: «Սպառողներին խորհուրդ է տրվում, որ հնարավորինս հում կամ կիսաեփ միս կամ ձու չօգտագործեն»,- ասաց նա: Ս. Ստեփանյանը ասաց նաև, որ ռիսկային է հատկապես մասնավոր սեկտորին պատկանող թռչնամիսը, որտեղ գլխաքանակն ավելացել է, սակայն վերահսկողություն չկա: