Բավ է պառակտվել
18-04-2015 08:24

ՀՀ-ում զինվորներով բեռնատար է շրջվել. կա մեկ զոհ

Ինչպես հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ապրիլի 17-ին` 17:00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին զորամասերից մեկը տեղափոխող «Ուրալ» մակնիշի բեռնատար մեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:
Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):