Բավ է պառակտվել
21-03-2015 09:39

Հայաստանում սպասվում է առատ տեղումներ

Այս հանգստյան օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է առատ տեղումներ, հատկապես կիրակի օրը: Քամին հարավ-արևմտյան է 3-8 մ/վ արագությամբ, տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 4-5 աստիճանով, իսկ կիրակի օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-6 աստիճանով: Ինչպես հայտնել են Հայհիդրոմետից, Երևանում շաբաթ և կիրակի օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի +2+4, իսկ կիրակի ցերեկը՝ +10+12: