Բավ է պառակտվել
21-04-2015 15:04

Ապրիլի 22-ից 24-ը, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մեր տարածաշրջանում ապրիլի 22-ից 24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-ից 24-ը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կդիտվի 5-10 մետր, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ը կբարձրանա 5-7 աստիճանով: Իսկ առաջիկա օրը՝ ապրիլի 22-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3…+1, ցերեկը՝ +5…+10, նախալեռներում գիշերը՝ +4… +7, ցերեկը՝ +12…+15, Արարատյան դաշտում՝ գիշերը` +6…+9, ցերեկը՝ +15…+18, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5.. +8, ցերեկը՝ +12. … +17, Արցախում գիշերը՝ +2… +5, ցերեկը՝ +8 … +12 աստիճան: Երևանում ապրիլի 22-ից 24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի գիշերն սպասվում է +6…+8, ցերեկը` +16…+18, վաղը երեկոյան՝ +13… +15: