Բավ է պառակտվել
01-05-2015 09:22

Ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 1-ին հյուսիսային շրջաններում, 2-5-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 3-4-ին կնվազի 2-4 աստիճանով: