Բավ է պառակտվել
13-02-2015 09:01

Այսօր Հայաստանում նշում են Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ին նշվում է նորապսակների նվիրված հայկական Տյառնընդառաջ տոնը: Նախապես Տյառնընդառաջը հեթանոսական տոն է եղել եւ կոչվել է Տրնդեզ՝ լավ բերքի մաղթանք պարունակելով: Երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, փոխվեց նաեւ տոնի անվանումն ու էությունը: Տոնի գլխավոր մասնակիցները դարձան պատանիներն ու աղջիկները. նորապսակներ կամ նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Տոնի գլխավոր բաղադրիչներից է խարույկը, որի վրայով ցատկում են սիրահարված զույգերը: Համարվում է, որ եթե նրանք կարողանան ցատկել՝ առանց ձեռքերը բաժանելու, ապա ընտանիքն ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ: Նրանց հետեւից խարույկի վրայով ցատկում են երեխա չունեցող կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի հղիանալ: Վերջում բոլորը ձեռք-ձեռքի շուրջպար են բռնում: