Բավ է պառակտվել
19-05-2015 11:40

ՀՀ-ում բացվելու է համատեղ ռուս-հայկական փրկարարական կենտրոն

Ռուսատանը և Հայաստանը բացելւ են հումանիտար արձագանքման համատեղ փրկարարական կենտրոն: Այդ մասին երեքշաբթի հաղորդեց աղբյուրը ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից: Նրա խոսքով՝ կենտրոնի բացման մասին միջկառավարական փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա Մոսկվայի «Համալիր անվտանգություն-2015» միջազգային միջոցառման շրջանակներում: «Տեղի կունենա փաստաթղթի ստորագրում ՌԴ և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև հումանիտար արձագանքման ռուս-հայկական կենտրոնի ստեղծման մասին, որը գտնվելու է Հայաստանի Գետարգել քաղաքում (խմբ. ճշտում՝ Գետարգել գյուղում): Այն թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում», - ասաց նա: Զրուցակցի խոսքով՝ կենտրոնում նաև նախապատրաստելու են և որակավորելու արտակարգ իրավիճակների հեռացման և կանխարգելման, ինչպես նաև հումանիտար ականազերծման գծով մասնագետների: