Բավ է պառակտվել
20-08-2015 13:32

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-22-ին, առավելապես հյուսիսային շրջաններում, 23-25-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: 
Երևանում օգոստոսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, օգոստոսի 22-23-ին` +35, օգոստոսի 24-ին` +33, օգոստոսի 25-ին` +30 աստիճան: