Բավ է պառակտվել
30-04-2015 08:17

Տարեսկզբին ինքնասպանությունների կամ դրանց փորձերի աճ է արձանագրվել.նախարար

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ինքնասպանությունների դեպքերը 2012-2014 թթ-ի ընթացքում նվազել են, սակայն այս տարվա առաջին եռամսյակում ինքնասպանությունների կամ դրանց փորձերի աճ է արձանագրվել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:   Նախարարի խոսքերով՝ 2015թ-ի առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության 54 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10-ով ավելի է: Նշված ժամանակահատվածում գրանցվել է նաև ինքնասպանության փորձի 143 դեպք, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21-ով: «Սուիցիդիալ դրսևորումները հատուկ են բոլոր հասարակություններին, ավելին՝ հասարակությունների սոցիալ-տնտեսական վիճակն ու ինքնասպանությունների թիվն ուղիղ համեմատական չեն: Օրինակ զարգացած երկրներում մահացության 1.7 տոկոսն են կազմում ինքնասպանությունները, իսկ միջին զարգացած երկրներում՝ 1.4 տոկոս»,-նշեց նախարարը: Պաշտոնյան նաև կարծիք հայտնեց, որ շատ արդյունավետ կարող է լինել սոցիալական գովազդը։ Բացի այդ, նախարարը կարծում է, որ ԶԼՄ-ները պետք է զերծ մնան նման դեպքերի մանրամասները լուսաբանելուց: