Բավ է պառակտվել
04-07-2015 14:45

Դաժան սպանություն Քանաքեռում. Ամուսինը սպանել է կնոջը

Քանաքեռ 14 փողոցի 24/1 տանը հայտնաբերել է 38-ամյա կնոջ դի: 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին հայտնաբերվել է կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Բնակարանում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել կնոջ ամուսնուն՝ 42-ամյա Վահան Կարապետյանին, ով կասկածվում է նրա սպանության մեջ: Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, բազմոցին դրված է եղել նաև Աստվածաշունչ, իսկ ամուսինը սառնասրտորեն պատմել է, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետեւ վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»: