Բավ է պառակտվել
07-08-2015 13:05

Հայաստանի ռուսական ռազմաբազայում կանցկացվեն ձեռնամարտի դասընթացներ

Ռուսական Հարավային ռազմական շրջանի հայաստանյան ռազմաբազայի հետախուզական անձնակազմի մարզումների շրջանակներում անց են կացվում գործնական պարապմունքներ բարձրլեռնային «Կամհուդ» հրաձգարանում: Ինչպես հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը, երեք օր անց են կացվելու պայամանական հակառակորդի գրոհների հետ մղման հատուկ դասընթացներ` վերաբերող ձեռնամարտին և դանակներով կռվին: Մարզումները անց են կացվում զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի գծով հրամանատարի օգնականը հսկողության և ձեռնամարտի վարպետների հսկողությամբ: Դասընթացին մասնակցում են ավելի քան 200 հետախույզ: Զինծառայողները սովորելու են մենամարտի ժամանակ մարտական ակրոբատիկայի կիրառմանը, բոքսի տեխնիկային և դանակներով սուսերամարտի առանձնահատկություններին: Ռինգում հետախույզները մարզվում են սպարինգի մեջ` մշակելով պայմանական հակառակորդի դեմ պաշտպանության և հարձակման տեխնիկան` զենքով և առանց զենքի: Բոլոր վարժանքները պարտադիր են հանդիսանում կատարման համար, քանի որ դրանց շնորհիվ զինծառայողները կարող են ստանալ մարզական կոչումներ և աստիճաններ: Հատուկ ուշադրություն է դարձվում հմտությունների մշակմանը, որոնք թույլ կտան իներցիայի օգտագործման և ուժի մինիմալ ծախսի շնորհիվ խուսանավել հակառաորդի դանակի, սակրավորական բահի կամ էլ ինքնաձիգի հարվածներից: Այս մեթոդիտակն կիրառվում է նաև մի քանի հակառակորդների դեմ պայքարի ժամանակ: Վարժանքները իրականացվում են թե, դրսում, թե նեղ փակ տարածությունում` համապատասխան հմտություններ մշակելու համար: Հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հատուկ դասընթացը կավարտվի մաստեր-կլասսով, որտեղ ծինծառայողները ամբողջական շփմամբ կկիրառեն ձեռնամարտում և դանակային կռվում իրենց ստացած գիտելիքները ռազմական ձեռնամարտի մասնագետների հետ սպարինգի ժամանակ: