Բավ է պառակտվել
01-05-2015 13:32

Նոր աշխատողների համար հնարավոր է այլևս աշխատանքային գրքույկ չբացվի

Աշխատանքային օրենսգրքում նախատեսված են մի շարք փոփոխություններ, որոնք դեռևս նախագիծ են: Այս մասին այսօր՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: Փոփոխություններից նա առանձնացրեց աշխատանքային գրքույկի վերացման հարցը. «Բոլոր նրանք, ովքեր նախկինում աշխատել են, նրանց աշխատանքային գրքույկները պահպանվում են, իսկ բոլոր նրանք, ովքեր նոր են աշխատելու, նրանց համար աշխատանքային գրքույկ այլևս չի բացվելու»: Հանդիպմանը ներկա Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն էլ խոսելով երկրում առկա հիմնական աշխատանքային խնդիրներից՝ նկատեց, որ չի կարելի է ասել. թե ութժամյա աշխատանքային օրվա հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված է, բայց կարող ենք ասել, որ այն կարգավորվում է: «Հիմնական խնդիրն աշխատավարձն է, աշխատողները ցանկանում են քիչ աշխատել՝ շատ ստանալ, իսկ գործատուն՝ հակառակը»,-նշեց Բ. Խառատյանը: Նրա խոսքերով կարգավորիչ դեր կարող է ունենալ նվազագույն աշխատավարձը, որը ՀՀ-ում 50 հազար դրամ է, բայց այն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում. «Կարող ենք ասել, որ Հայաստանում շատ աշխատողներից շատերն են աղքատ»: