Բավ է պառակտվել
02-02-2015 08:52

Նախորդ տարի ՀՀ-ում աճել են ամուսնության և ամուսնալուծության դեպքերը. ԱՎԾ

2014թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ում գրանցվել է ամուսնության 18 հազ. 912 դեպք, ինչը 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 3%-ով: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: 
Աճել են նաև ամուսնալուծությունների դեպքերը: 2014թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնալուծությունները 2013թ. հունվար- դեկտեմբերի համեմատ, աճել են 19.8%-ով և կազմել 4 498 դեպք: Ըստ ԱՎԾ-ի՝ Հանրապետությունում 2014թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 238 դեպք` 2013թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 205-ի համեմատ: