Բավ է պառակտվել
30-03-2016 08:45

ՌԴ-ում Սու-25 մարտական ինքնաթիռ է կործանվել

Սու-25 մարտական ինքնաթիռն ընկել է Պրիմորյեի Չեռնիգովկա գյուղի շրջանում. հայտնել է ուժային կառույցների աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ օդաչուն հասցրել է ինքնանետվել. զոհեր չկան։ «Ինքնաթիռն ուսումնամարզական թռիչք է իրականացրել։ Օդաչուն խցիկում միայնակ է եղել և կարողացել է ինքնանետվել։ Ինքնաթիռն ընկել է գյուղի մոտ, զոհեր չկան, դեպքի վայրը շրջափակված է»,-ասել է աղբյուրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը։ Գերատեսչությունում նշել են, որ օդաչուի կյանքին ոչինչ չի սպառնում։ Գետնին հարվածելուց հետո ինքնաթիռն այրվել է։ Իրավապահ մարմինները նշում են, որ վթարի պատճառների մասին դեռ վաղ է եզրակացություններ անել։ Չեռնիգովկայի գյուղապետ Վլադիմիր Վովկան հայտնել է, որ ցամաքում ևս զոհեր չկան։ Ինքնաթիռն ընկել է բնակելի տներից հեռու։ Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ-ի և ԱԻՆ-ի աշխատակիցները։