Բավ է պառակտվել
15-08-2016 11:21

Հյուսիսային ավտոկայանի մոտ զինվորներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է եղել: Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ կողաշրջվել է զինվորների տեղափոխող Sadko մակնիշի ավտոմեքնան եւ զինվորներ են տուժել:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից gisher.news-ին հայտնեցին, որ 8 հոգի՝ մեծամասամբ ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, նախնական տվյալներով նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում 16 զինվոր էր տեղափոխում մի վայրից մյուսը: Ըստ տեղեկությունների՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան է եղել պատճառը, որը Sadko-ի համար ստեղծել է վթարային իրավիճակ։