Բավ է պառակտվել
19-03-2016 09:54

Դոնի Ռոստովում օդանավի աղետի զոհերի ցանկում հայկական անուններ չկան. ԱԳՆ

Դոնի Ռոստովում, այսօր գիշերը, օդանավի կործանման հետեւանքով զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը: «Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա: Մինչ այդ Բալայանը նշել էր, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպաստոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել: Նշվում է, որ օդանավի բոլոր ուղեւորները ռուսներ են, իսկ անձնակազմի անդամները՝ օտարերկրացիներ:  Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը եւ ուժեղ քամիները։