Բավ է պառակտվել
05-09-2016 14:33

Հայաստանում ՌԴ դեսպանատանը տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանում ՌԴ դեսպանատանը երեկ տղամարդու դի է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը:

Մահացածը ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն էր, որը ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։