Բավ է պառակտվել
19-04-2016 12:36

ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 3,1 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 4-18-ն ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝ փոխանցված 3,935 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր եւ արքաքարտերով առցանց փոխանցումներ կատարել: 

Բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետեւյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաեւ ֆինանսների նախարարության կայքում։