Բավ է պառակտվել
31-07-2016 11:04

ՊՊԾ գնդում պատանդառված բուժաշխատողները դուրս են եկել տարածքից.

ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ տարածքից: Այս մասին  ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» անդամները պատանդ են վերցրել իրենց բուժօգնություն ցուցաբերել փորձող բժիշկներին:

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներն էին «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը բուժքույր Մալինա Մարգարյանը:

Երեկ  «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասել էր, որ բժիշկներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանը, հուլիսի 30-ի երեկոյան գնդի տարածքում կրակահերթից տուժած խմբի երկու անդամներին ՊՊԾ գնդից դուրս տանելուց հետո այլևս հետ չի վերադարձել գունդ և ազատության մեջ է:

Նշենք, նաև, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել էր, որ իրենք բժիշկներին պատանդ չեն վերցրել և ցանկության դեպքում բժիշկները կարող են լքել ՊՊԾ գնդի տարածքը: