Բավ է պառակտվել
06-12-2015 16:16

ՀՀ ոստիկանությունում հանրաքվեում տեղ գտած խախտումների 38 ահազանգ է ստացվել

Հայաստանի ոստիկանությունում դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ստացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում տեղ գտած խախտումների 38 ահազանգ, հայտնում է Հայաստանի ոստիկանության կայքը։ Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դրանցից 3-ը ստացվել է ոստիկանության «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 33-ը կայքէջերից: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին, ընտրացուցակների ճշգրտմանը, ընտրակեղծիքին, վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, քարոզչությանը, տեղամասերում կուտակումներին և այլն: Բոլոր ահազանգներն ուղղորդվել են ոստիկանության տարածքային մարմիններ և Անձնագրյին ու վիզաների վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար: Ոստիկանությունը համագործակցության համար շնորհակալություն է հայտնում բոլոր այն տեղեկատվություն տրամադրողներին, որոնք առաջնորդվում են ընտրախախտումները բացառելու ազնիվ մտահոգությամբ: Միևնույն ժամանակ, կրկին կոչ ենք անում հիմնվել միայն փաստական տվյալների և հիմնավոր տեղեկությունների վրա, զերծ մնալ անստույգ լուրեր տարածելու գործելակերպից և ապատեղեկատվությամբ արհեստականորեն լարված մթնոլորտ ստեղծելու անընդունելի մարտավարությունից: Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։ Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։ Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։ Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։