Բավ է պառակտվել
04-03-2015 14:47

Ոստիկանությունը հաստատեց՝ սպանվածներից մեկը Երրորդմասցի Լյովիկն է, մյուսը Դերոն

Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ հաստատեցին տեղեկությունը, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով։ Ոոստիկանության տվյալով՝ 43-ամյա Լեւոն Ղազարյանը ստացած հրազենային վնասվածքից մահացել է հիվանդանոցում։ Մյուս մահացածը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով, նա նույնպես մահացել է հիվանդանոցում։ Երրորդ սպանվածի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Նա մահացել է տեղում։ Նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում, որտեղ աշխատում են մեծ թվով ոստիկաններ եւ քննիչներ։ Նա հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։