22-04-2015 11:54

Ապրիլի 22-24-ը ոստիկանությունում կգործի շուրջօրյա 3 թեժ գիծ, որից 1-ը անգլախոսների համար

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև (+37410) 54-69-12, (+37410) 54-69-14 և (+37410) 56-12-37 հեռախոսահամարները: (+37410) 56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի նաև օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով: