Բավ է պառակտվել
02-05-2015 11:13

Մոսկվայի մերձակայքում քաղցկեղով հիվանդ տղամարդը ինքնասպանություն է գործել

Մոսկվայի մերձակայքում գտնվող Շատուրայում քաղցկեղից տառապող տղամարդը ինքնասպանություն է գործել: Նա կրակել իր գլխի ուղղությամբ սեփական հրազենից: Այդ մասին մայիսի 2-ին հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններից: Քաղցկեղից տառապող 52-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է ուրբաթ՝ մայիսի 1-ին, Շատուրայի Իլյիչի փողոցում գտնվող բնակարաններից մեկում: Ինքնասպանի հրացանը գրանցված է եղել սահմանված կարգով: ՌԴ ՆԳՆ-ում հաստատել են մարմնի հայտնաբերման փաստը, սակայն հրաժարվել են մարնրամասներ հայտնելուց: Ըստ իրավապահ մամինների տեղեկությունների՝ միայն փետրվարի առաջին 20 օրվա ընթացքում մայրաքաղաքում ինքնասպանություն է գործել քաղցկեղից տառապող ինը մարդ: Փետրվարի 19-ին ինքնասպանություն է գործել երկու թոշակառու: Այդ դեպքից մեկ առաջ Տիմիրյազևի ակադեմիայում կախվել է պրոֆեսորը, որը, ըստ նախնական տվյալների, նույնպես տառապել է քաղցկեղից: Մայրաքաղաքի իշխանությունները խոստոցել են ստուգել այդ դեպքերը: 2014 թվականի մարտին հայտնի է դարձել քաղցկեղի տարբեր տեսակներից տառապող ութ մարդու ինքնասպանության մասին: Նույն տարվա փետրվարին ինքնասպանություն է գործել քաղցկեղով հիվանդ կոնտր գեներրալ Վյաչեսլավ Ապանասենկոն: 66-ամյա հրամանատարը հետևյալ բովանդակությամբ գրություն է թողել. «Իմ մահվան մեջ խնդրում եմ մեղադրել կառավարությանը և Առողջապահության նախարարությանը... Չեմ կարող այլևս տեսնել հարազատներիս տանջանքները և չարչարանքը»: