Բավ է պառակտվել
10-02-2015 11:58

Մոսկվայի մերձակայքում բախվել է շուրջ 40 մեքենա

Մոսկվայի մերձակայքում բախվել է 37 մեքենա: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ժուկովսկի քաղաքի շրջանում: Բախման պատճառն է հանդիսացել ուժեղ մառախուղը: Ավելի վաղ իրավապահները հայտնել են 20 մեքենայի բախման մասին, այժմ վերջիններիս թիվը գրեթե կրկնապատկվել է: Ոստիկանությունում նշել են, որ վթարը տեղի է ունեցել ոչ միայն մառախուղի, այլ նաև մերկասառույցի պատճառով: Աղբյուրների խոսքով՝ նախ բախվել են բեռնատարները, այնուհետև մեկը մյուսի հետևից՝ ուղևորատար մեքենաները: