Բավ է պառակտվել
16-05-2016 11:46

ՌԴ Մերձմոսկովյան շրջանում 2 գործարարի են սպանել

ՌԴ Մերձմոսկովյան շրջանում գտել են հրազենային վնասվածքով 2 տղամարդու դի։ Սպանվածները եղել են Նովոռիժսկոե մայրուղու 30-րդ կմ-ի վրա գտնվող Toyota Land Cruiser-ի մեջ։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունից։ Սպանվածները 47-ամյա և 56-ամյա մոսկվացիներ են՝ «Լյուբլինո Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովն ու Վլադիմիր Սավկինը։ Նախնական տեղեկություններով՝ գործարարներին սպանել են ծոծրակին արձակած կրակոցներով, իսկ մարդասպանն այդ պահին մեքենայի մեջ է եղել։