Բավ է պառակտվել
03-08-2016 12:47

Մերձմոսկվայում Ժաննա Ֆրիսկեի անվան կամուրջ են կառուցելու

Մերձմոսկվայում Ժաննա Ֆրիսկեի ծնողների տանից ոչ հեռու Ժաննա Ֆրիսկեի անվան կամուրջ են կառուցելու:

 Այսպիսով հարազատները ուզում են հավերժացնել նրա հիշատակը:

«Մեր ավանում կառուցում են մի եկեղեցի, որի հիմքում մենք դրել ենք սրվակ մեր դստեր՝ կնունքի անունով՝ Աննա, եւ նրա տվյալներով: Բացի դրանից եկեղեցու ու եկեղեցական դպրոցի միջեւ, ըստ նախագծի, սիրո կամուրջ է լինելու, ապակուց կառուցված: Այստեղ սիրահարները կնշանվեն ու կպսակադրվեն: Հոգեւորականը առաջարկել է այդ կամուրջը Աննայի, այսինքն Ժաննայի պատվին կոչել: Արդեն նույնիսկ ապագա կամուրջի մանրակերտը կա »,- ասել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսին:

 Ավելի վաղ Ժաննայի հայրը ասել էր, որ նրա գերեզմանի մոտ տեղադրվող հուշարձանն արդեն պատրաստ է:

 «Երբ ամեն ինչ պատրաստ լինի, հուշարձանը կտեղադրեն: Մի քանի շաբաթից: Այս հարցում շատպել պետք չէ: Գերեզմանն էլ գեղեցիկ է ձեւավորվելու՝ կամար, որի վրա կանգնած է լինելու Ժաննան՝ երկար զգեստով ու բարձրախոսով, ծաղիկներով, 1 մ 66 սմ բարձրությամբ: Հուշարձանը սպիտակ մարմարից է լինելու»,- պատմել էր Վլադիմիր Ֆրիսկեն: