Բավ է պառակտվել
26-06-2015 17:08

Սանկտ Պետերբուրգում ազգությամբ հայ «օրենքով գող» է ձերբակալվել

Սանկտ Պետերբուրգում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Ռուբեն Կոսյանին: 50-ամյա քրեական «հեղինակության» ձերբակալությունը տեղի է ունեցել «Տոկիո Սիթի» ռեստորանում: Կոսյանը քրեական միջավայրում հայտնի է Ռուբեն Իվանովսկի մականունով: Ձերբակալվածի մոտ 30 գրամ հաշիշ է հայտնաբերվել: Դա համարվում է խոշոր չափ և մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում: ՌԴ-ում այս «օրենքով գողն» իրեն չափազանց հարմարավետ էր զգում Իվանովոյի շրջանում: Արդեն մեկուկես տասնամյակ ոստիկանությունը չի փորձել քրեական «հեղինակությանը» քրեական պատասխանատվության ենթարկել: