Բավ է պառակտվել
18-06-2016 13:50

Սանկտ Պետերբուրգում շարժիչի պայթյունից միկրովտոբուսն ամբողջությամբ այրվել է

 Երեկ գիշեր Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 31 տան մոտակայքում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Թիվ 682 երթուղային տաքսիի, որում եղել են 20 ուղևորներ, շարժիչն անսպասելի պայթել է, որից հետո մեքենան այրվել է: 

Բոլոր ուղևորներին վառվող մեքենայից տարհանել են, որևէ մեկը չի տուժել: Փրկարարները 20 րոպե հետո կրակը մարել են: Միկրոավտոբուսի սրահն ամբողջությամբ այրվել է: