Բավ է պառակտվել
17-08-2016 14:29

Սանկտ Պետերբուրգում ահաբեկիչների ձերբակալության վայրում 2 պայթյուն է տեղի ունեցել

Սանկտ Պետերբուրգի բնակելի տներից մեկում դաշնային հետախուզման մեջ գտնվող անձանց ձերբակալության հատուկ գործողություն է անցկացվում, որոնք մեղադրվում են Հյուսիսկովկասյան տարածաշրջանի տարածքում անօրինական զինված խմբավորումներին ներգրավվածության համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածքային վարչության մամուլի ծառայությունը:
Ականատեսները հայտնել են, որ Մոսկվայի ժամանակով մոտ 11:20-ին 16-հարկանի շենքից երկու պայթյուն է հնչել: Դրանից հետո պատուհաններից ծուխ է դուրս եկել:

Շենքը շրջափակված է զրահաբաճկոններով և սաղավարտներով հատուկջոկատայինների կողմից:

Նշվում է, որ տարհանում չի իրականացվում, պարզապես ոչ մեկի թույլ չեն տալիս ներս մտնել և դուրս գալ:

Նշվում է, որ օգոստոսի 17-ի առավոտյան տեղի ժամանակով ժամը 10-ին բնակելի շենքի մոտ են ժամանել ՌԴ ազգային գվարդիայի մարտիկները, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, այդ թվում նաև հակաահաբեկչական ստորաբաժանման և «Град» հատուկ նշանակության ջոկատի անդամները: Ուժայինները ժամանել են 20 ավտոմեքենաներով: