Բավ է պառակտվել
29-10-2014 11:34

Երևանում հոկտեմբերի 17-ից 23-ը ծնվել է 478 երեխա

Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 231 տղա և 218 աղջիկ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37891 քաղաքացի։ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4375 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 829 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: