Բավ է պառակտվել
01-04-2015 11:40

Փասադենայում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը կբացվի ապրիլի 18-ին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 18-ին Փասադենայի Հիշատակի այգում կբացվի 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նվիրված հուշարձան։  Հուշարձանը կոգեկոչի օսմանյան թուրքերի ձեռքերով սպանված 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների հիշատակը։ Հանրությունը հրավիրված է մասնակցելու հուշարձանի բացման արարողությանը, որը կներառի երաժշտություն, պոեզիա, մշակութային փորձ տեղի հպարտ ու բարգավաճող համայնքի կողմից։ Հուշարձանի բացումը Փասադենայի Հայոց ցեղասպանության հուշարձանի հարցերով կոմիտեի եռամյա ջանքերի արդյունք է։ Այն կառուցվել է ուսանող դիզայներ Քեթրին Մենարդի նախագծով։ Հուշարձանն իրենից ներկայացնում է եռոտանի կոնստրուկցիա, որից թուրքերը կախել են հայերին։ Վերևից արցունքի կաթիլներ են թափվում ներքևում գտնվող ավազանը։