Բավ է պառակտվել
10-04-2015 14:10

Փարիզի մետրոյում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պաստառներ են կախել

Փարիզի մետրոյում հայտնվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող և 100-րդ տարելիցի առիթով անցկացվող ցուցահանդեսը լուսաբանող պաստառներ։ Նշվում է, որ ցուցահանդեսն անցկացվում է Շոայի (Հոլոքոստի) հուշահամալիրում։ Ապրիլի 2-ին ցուցահանդեսի բացմանը մասնակցել են հայ դեսպան Վիգեն Չիտեչյանը, հուշահամալիրի նախագահ Էրիկ դե Ռոտշիլդը, պաշտոնյաներ, պատմաբաններ։ Այլ ցուցահանդես էլ ծրագրված է բացել ապրիլի 29-ին Փարիզում։ Այն կկրի «Հայաստան 1915. Փարիզը հյուրընկալում է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը և կշարունակվի մինչ հուլիսի 4-ը։ Կներկայացվեն հարյուրավոր փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ։ Նմուշները Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտից և Փարիզի «Նուբար» գրադարանից են։ Հատուկ բաժին կնվիրվի Ավրորա Մարդինյանի կենսագրությանը։