Բավ է պառակտվել
17-07-2015 17:23

Ստրլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել

Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ գործարարի դեմ քրեական գործ է հարուցվել:  Դրա հետ կապված նրա՝ Ռուսաստանից դուրս գալու խնդիրներ են առաջացել: Ռուս միլիարդատեր Գերման Ստեռլիգովը Ղարաբաղից Մոսկվա է վերադարձել «հետախուզության» նպատակով: Աղբյուրի փոխանցմամբ, գործարարը Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսում է մի քանի հանդիպումներ անցկացնել, որոնց արդյունքում կփորձի հասկանալ, կարո՞ղ է Ռուսաստան վերադառնալ ընտանիքի հետ: «Ես նախատեսում եմ Ռուսաստանում լինել մի քանի օր, հետո կվերադառնամ Լեռնային Ղարաբաղ՝ ընտանիքիս մոտ: Կախված այն բանից, թե ինչպես կանցնեն առաջիկա մի քանի օրերը, մենք կորոշենք ընտանիքի հետ այստեղ վերադառնալու հարցը: Իմ այցն այստեղ հետախուզություն է: Ընտանիքիս ես պահել եմ ապահով տեղում, անձամբ եկել եմ՝ ստուգելու, արդյոք ամեն բան կարգի՞ն է: Հուսով եմ՝ կարգին է: Մենք ցանկանում ենք ապրել Ռուսաստանում, որովհետև ռուս ենք, մեզ դուր է գալիս այստեղ: Վերջին տարիներին Ռուսաստանում հեշտացել է գյուղացիական տնտեսությամբ զբաղվելը, ոչ ոք չի խանգարում, միայն աջակցություն է կառավարության, շրջանների ու նահանգների կողմից: Մենք հույս ունենք, որ կապրենք երկու տնտեսություններում՝ այստեղ և Ղարաբաղում: Այնտեղ կաշխատեն մեր գործընկերները»,-ասել է նա: Հայտնի գործարարն ասել է նաև, որ առաջիկա մի քանի օրերին ազատ ժամանակ չի ունենալու, բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված, սակայն հանդիպումների մասին տեղեկություններ չի բացահայտել, դրանք որակելով «օպերատիվ»: Գործարարի իրավաբանն էլ լրատվամիջոցին հայտնել է, որ ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե իր վստահորդը ստիպված է շփվելու իրավապահների հետ. «Գերման Ստեռլիգովի նկատմամբ որևէ պահանջ չկա, և չէր էլ կարող լինել»: