Բավ է պառակտվել
24-03-2016 13:14

Կապանում գլխի հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

Հայաստանի Կապանի զորամասում այսօր գլխի հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քնչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։ Մարտի 24-ին, ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: