Բավ է պառակտվել
15-02-2016 10:38

Հայաստանի մարզերից մեկում սպասվում է 18 աստիճան տաքություն

Հայաստանի մարզերից մեկում  սպասվում է 18 աստիճան տաքություն, հաղորդում է Հայպետհիդրոմետը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Մասնավորապես, ուրբաթ օրը, փետրվարի 19-ին ցերեկը Սյունիքի հովիտներում սպասվում է 14-18 աստիճան տաքություն: Ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է փետրվարի 16-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և `Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, որտեղ ջերմաստիճանը 7-11 աստիճանով զրոյից ցածր կլինի:  Մայրաքաղաք Երևանում փետրվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մասնավորապես, փետրվարի 15–ի ցերեկը սպասվում է +7...+9 աստիճան, գիշերը` +1...+3։ Փետրվարի 16–ի ցերեկը ` +9...+11 աստիճան, իսկ գիշերը` +2...+4։ Փետրվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: