Բավ է պառակտվել
24-12-2015 15:19

Երևանյան բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի Մայիսի 9-ի փողոցում գտնվող բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում քիչ առաջ հայտնաբերվել է տղամարդու դի: Նշված վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ նա 28-ամյա Արթուր Նազարյանն է: Ըստ աղբյուրի՝ դին ընկած է եղել գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով: