Բավ է պառակտվել
24-02-2016 14:44

Մոսկվայի կենտրոնի «Սրետենյան» վանքի տաճարներից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել

Մոսկվայում պարզում են հնագույն «Սրետենյան» վանքի տաճարներից մեկում գիշերը բռնկված հրդեհի պատճառները: Այդ գիշեր այնտեղ վառվել են վերակառուցման փուլում գտնվող տաճարը շրջապատող շինարարական փայտանյութերը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ հրշեջ ստորաբաժանումներ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, զոհերի մասին հաղորդումներ չեն եղել: