Բավ է պառակտվել
04-05-2016 16:36

Արցախի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

Արցախի  զորամասերից մեկում մայիսի 3-ին հայտնաբերչվել է երկու զինծառայողի դի:  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած զինծառայողները 19-ամյա Կորյուն Հարությունյանն ու Իգոր Հակոբյանն են:

Արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր եւ հրազենային, բեկորային վնասվածքներ չկան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննույթուն եւ ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ մահվան հանգամանքները պարզելու համար:

Մահացած զինծառայողներից մեկի հարազատը մեզ հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջրակնում, զինծառայողները գտնվել են շինությունում, որի կտուրը փլուզվել է, որի հետեւանքով նրանք մահացել են: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, մահացածներից մեկը Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղից է, մյուսը Վարդենիս քաղաքից: