24-11-2016 09:39

Հայկական գյուղերից մեկում գիշերը 26 աստիճան ցուրտ է եղել. Սուրենյան

Նախորդ գիշեր Տավուշի մարզի Կալինինո գյուղում գրանցվել է 26 աստիճան ցուրտ, Facebook–ի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության տվյալները ներկայացրեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա տվյալներով, Աշոցքում գրանցվել է -23 աստիճան, Վարդենիսում, Ապարանում, Ծաղկահովտում` -16։

«Այս գիշեր Երևանում օդի ջերմաստիճանը կազմել է -7...-8 աստիճան»,– հայտնել է Սուրենյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հայաստանը գտնվում է արկտիկական ցիկլոնի ազդեցության ներքո, ինչի հետևանքով երկրում կտրուկ կցրտի։