Բավ է պառակտվել
06-04-2015 10:31

Չարենցավանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 6-ին՝ ժամը 00.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1943 թ. ծնված Ս. Ժ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: