Բավ է պառակտվել
22-04-2015 09:14

Ապրիլի 24-ը Նյու Յորքում հռչակվել է որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին բանաձև է ստորագրել: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն: «Մենք հարգում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանությունը վերապրած մարդկանց, հատկապես նրանց, ովքեր բնակություն են հաստատել Նյու Յորքում, որտեղ շարունակում է բարգավաճել Ամերիկայի հայերի նոր սերունդը», - նշված է փաստաթղթում: