Բավ է պառակտվել
05-05-2015 14:08

ՀՀ ԱԺ-ում վավերացվել է Ատոմային էլեկտրկայանի վերաբերյալ համաձայնագիրը

Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել է Ատոմային էլեկտրակայանի գործարկման ժամկետը երկարաձգելու համար Ռուսաստանի կողմից վարկ հատկացնելու մասին համաձայնագիրը: Կողմ է քվեարկել  111 պատգամավոր, դեմ՝  1 պատգամավոր, ձեռնպահ է մնացել  3 պատգամավոր: Համագործակցության մասին համապատասխան համաձայնագիրը ընդունվել է 2014  թվականի դեկտեմբերի 20-ին: Վերջինիս կողմ է քվեարկել 115  պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ է մնացել  2 պատգամավոր: Հիշեցնենք, որ $270 մլն. վարկը և $30 մլն. գրանտը կհատկացվի Ռուսաստանի կողմից ՀՀ Ատոմային էլեյտրակայանը վերանորոգելու համար: Վերանորոգումը կսկսվի 2017 թվականին և թույլ կտա երկարաձգել ԱԷԿ-ի գործածման ժամկետը մինչև 2026 թվականի վերջը: Մինչ այդ պետք է սկսվի նոր էներգաբլոկի գործարկումը, որի շինարարությունը նախատեսվում է սկսել  2018 թվականից ոչ ուշ: